Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ոչ թե՝ մահվան «Գազել», այլ՝ մահվան իշխանություն

Ոչ թե՝ մահվան «Գազել», այլ՝ մահվան իշխանություն
14.08.2023 | 13:32

Մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը, Կեսարի կեցվածքով, հայտարարեց. «Գազել»-ների դարաշրջանն ավարտվեց»:

Այս իշխանության թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի «Գազելն» է կամ բանակի ելակը, այլ՝ կառավարման բարդակը:

11 զոհ՝ Երևան-Գյումրի մայրուղու վրա: 19 զոհ՝ Սուրմալույում: 15 զոհ՝ Վարդենիսի զորամասում: Բազմաթիվ զոհեր՝ ավտոճանապարհներին, այդ թվում՝ հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով: Անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով:

Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք:

Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պարազիտներ եք:

Հ. Գ. Ոչ թե մահվան «Գազել», այլ՝ ՄԱՀՎԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 4601

Մեկնաբանություններ